Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հետաքրքիր բժշկական փաստեր

Հետաքրքիր բժշկական փաստեր

1. Մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1980 թվականին, Ատլանտայի բնակիչ Ուիլլի Ջոնսի մոտ։ Հիվանդանոց ընդունվելիս, նրա մարմնի ջերմաստիճանը եղել է 46,5С։ Հիվանդանոցից դուրս է գրվել 24 օր հետո,,,։

2. Մարմնի ամենացածր ջերմաստճանը գրանցվել է 1994 թվականի փետրվարի 23-ին, Կանդայում։ Երկու տարեկան Կարլա Կոզոլոֆսկու ջերմաստիճանը եղել է 14,2 C այն բանից հետո, երբ նրա տան դուռը պատահաբար փակվել է և աղջիկը  -22 С սառնամանիքին մնացել է  6 ժամ  դրսում։


3. 42-ամյա կնոջ ստամոքսում  հայտնաբերվել է 2533 օտար մարմիններ, այդ թվում 947 անգլիական քորոց։ Կինը տառապում էր առարկաներ կուլ տալու սովորույթով։ Այդ ամենով հանդերձ, նա բողոքում էր ընդամենը «որովայնի ոչ ուժեղ ցավերից»։


4. Ամենածանր առարկան, որը երբևէ հանվել է մարդու ստամոքսից, դա 2,35 կգ քաշով մազակույտն է։ Գոյություն ունի նման հիվանդություն, երբ մարդը մազեր է ուտում։


5. Ամենաշատ հաբերն ընդունել է Զիմբաբեի բնակիչ Կիլները։ Բուժման 21 տարիների ընթացքում, նա ընդունել է 565 939 հաբեր։


6. Ամենաշատը ներարկվել է Անգլիայի բնակիչ Սեմյուել Դևիդսոնը, ով ամբողջ կյանքում ներարկվել է 78 900 ինսուլին։


7. Ամենաշատ վիրահատությունն արվել է ամերիկացի Չարլզ Յենսենը։ 1954-1994թթ․ ընթացքում 970 անգամ նրա մոտ հեռացվել է նորագոյացություններ։


8. Պատմության մեջ ամենաերկար վիրահատությունը եղել է ձվարանի պարկի վիրահատությունը։ Այն տևել է 96 ժամ, որից հետո հիվանդի քաշը 280-ից իջել է 140 կգ։


9. Ամենաերկար սրտի կանգը ապրել է նորվեգացի ձկնորս Յան Ռեվսդալը։ Այն բանից հետո, երբ նա դեկտեմբեր ամսին նավից ընկել է ջուրը և մարմնի ջերմաստիճանն իջելվէ մինչև 24С, նրա սիրտը 4 ժամ կանգ է առել։


10. Ամենամեծ ծանրաբեռնվածությունը 1977 թվականին ապրել է մրցավազքի մասնակից Դևիդ Պերլին։ Մրցավազքի ժամանակ տեղի է ունեցել վթար, և Պերլին ստիպված էր արագությունը 173 կմ/ժ-ից հասցնել 0-ի, ճանապարհի ընդամենը  66 սմ հատվածում։ Նա ստացել է 29 կոտրվածք և 3 հոդախախտ, իսկ սիրտը կանգնել է 6 անգամ։

Սկզբնաղբյուր. wowfacts.net
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ